«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին. «Ազատություն» ռ/կ
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանն են դիմել՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետևաբար պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և …