Գիտաշխատողը դիմում է Շիրակի դատախազին․ Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետքերով
Ինչպես Aravot.am-ն անդրադարձել էր, Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին պատմական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի դասախոս, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Լուսինե Պետրոսյանին արգելել էին մասնակցելու։ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Մինասյանը եզրակացություն էր տվել նրա՝ …