Չկարողացա չգրել
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թյուրընկալումները։ Նախ՝ …