Ուկրաինայի իշխանությունները կվերանվանեն Կիևի Պուշկինի թանգարանը
Ուկրաինայի իշխանությունները կվերանվանեն Կիևի Պուշկինի թանգարանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Կիևի Պուշկինի թանգարանը կվերանվանվի «Կուդրյավկայի կալվածքը»։
«Մետրոպոլիտեն համայնքի և Կիևի քաղաքի պատմության թանգարանի ղեկավարի խնդրանքով մշակութային այս հաստատության մասնաճյուղերը փոխում են իրենց անունները: Կիևի Պուշկինի թանգարանն այսուհետ կկոչվի «Կուդրյավկայի կալվածքը», իսկ Ժամանակակից արվեստի թանգարան-ցուցահանդեսային կենտրոնը պարզապես կլինի թանգարան-ցուցահանդեսային կենտրոն»,- ասվում է քաղաքապետարանի Telegram-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2022 թվականին Ուկրաինայում պայքարի նոր ալիք է բարձրացել այն ամենի դեմ, ինչը հիշեցնում է ռուսական և խորհրդային պատմությունն ու մշակույթը։