Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը վերանորոգվում է
Թբիլիսիի կենտրոնում գտնվող, թբիլիսահայ գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը վերանորոգվում է։ Այս մասին «Ալիք մեդիայի» փոխանցմամբ հայտնում է Silk Development ընկերությունը։ Այս պահին ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայի պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։