Մեդվեդև. «Օդանավեր տրամադրելով և նորոգման կենտրոն ստեղծելով ՆԱՏՕ-ն ուղիղ կներքաշվի պատերազմի մեջ»
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ուկրաինային մարտական օդանավերի տրամադրումը և Լեհաստանում դրանց սպասարկման ու նորոգման կենտրոնի տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի ուղիղ ներքաշում Ռուսաստանի դեմ պատերազմում:
«Այդ որոշումը կայացնող բոլոր անձանց Ռուսաստանը կհամարի օրինական ռազմական թիրախներ»,- Տելեգրամ-ալիքում գրել է Մեդվեդևը:
Նրա խոսքով, դեռ 1920-ական թվականներին միջազգային ասպարեզում ճանաչում է ստացել թեզը, որի համաձայն երկիրը կարող է պատերազմի մասնակից համարվել, եթե սպառազեն տրամադրելուց զատ նաև իր տարածքում թշնամու զորակազմի ուսուցում է կազմակերպում: