Հայաստանի առաջատար գրոսմայստերները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում
Սերբիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 480 շախմատիստներից 138-ը գրոսմայստերի կոչում ունի։ Առաջին տուրի վիճակահանությունը ինչ-որ առումով բարեհաճ էր գտնվել Հայաստանի առաջատար շախմատիստների համար՝ նրանց մրցակից ընտրելով ոչ այնքան հայտնի շախմատիստների։ Սակայն դա չի նշանակում, թե պայքարը հեշտ է ընթացել։ Մեկնարկային տուրում մեր գրոսմայստերները՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, …