«Լավ լուր չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի համայնքի ներկայացուցիչներին
Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք և չենք ունենում, մենք ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ և քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն։ Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք։