«Ալ-Իթիհադ»-ը պատրաստ է Մեսսիին ավելի քան 90 միլիոն դոլարի պայմանագիր առաջարկել թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբը մտադիր է խոշոր պայմանագիր առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով լրագրող ժոան Ֆոնտեսին, ակումբը պատրաստ է տարեկան աստղաբաշխական գումար վճարել 35-ամյա ֆուտբոլիստին։
Պարբերականի հաղորդմամբ՝ «Ալ-Իթիհադ»-ը, որի մարզիչն է Նունո Էսպիրիտո Սանտոն, պատրաստ է 94 միլիոն դոլար վճարել արգենտինացի հարձակվողին յուրաքանչյուր մրցաշրջանի համար։
Ընդ որում՝ աղբյուրը չի բացառում, որ ակումբն արդեն ոչ պաշտոնապես դիմել է ֆուտբոլիստի մերձավոր շրջապատին՝ Ջիդդա տեղափոխվելու հարցում նրա հետաքրքրվածությունը պարզելու համար։