Ժաննա Անդրեասյանը աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։ Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, …