Աստվածահաճո՞, թե՞ մարդահաճո կյանքով ենք ապրում
Այն օրը, երբ Քրիստոս եկավ Երիքով, մարդկանց մեծ բազմություն էր շրջապատել Նրան, բոլորը փորձում էին մոտենալ տարբեր խնդրանքներով, և բոլորին Տերը օգնում էր: Սակայն սրտերը ճանաչող Տերը հատուկ հարգանք ցուցաբերեց Զակքեոսի հանդեպ, ով ոչինչ չխնդրեց, այլ միայն ցանկացավ տեսնել Նրան: Զակքեոսը բարոյական ցնցում ունեցավ, երբ լսեց, որ Քրիստոս է գալիս Երիքով, ում մեծագործության մասին լսել էր և հույս ուներ, որ կտեսներ Նրան: Որպես մաքսապետ ժողովրդի կողմից արհամարհված լինելով՝ նա չէր սպասում, որ Քրիստոս բարեհաճ կգտնվեր և կխոսեր իր հետ: