«Թուրքը նախընտրում է դիմացինին խոստումներով սիրաշահել, բթացնել նրա զգոնությունը, եթե հնարավոր է, քնեցնել, իսկ հետո սպանել…». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հակամարտ զորքերի շփման գոտում թշնամու կողմից ձեռնարկված գործողությունը որոշները որակեցին սադրանք, որոշները՝ դիվերսիա, իսկ ոմանք՝ ահաբեկչություն: Բոլոր տարբերակների հետ կարելի է և՜ համաձայնել. և՜ վիճել: Սակայն ես ունեմ իմ տարբերակը: Դա գործողություն էր, որն իր բովանդակությամբ, գրեթե, չէր տարբերվում Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած դահճի հրեշավոր արարքից, ինչը լրիվությամբ տեղավորվում է թուրքական տրամաբանության մեջ...