Աշխարհիկ ոգին վանականության մեջ
Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը հենց այդ աճի պատճառով, չձգտեիք տպավորություն գործել, այլ այն բնական լիներ ու բխեր ներսից: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք: