Չարագործները տրոյացի-սթիլեր են տարածում ChatGPT-ի գոյություն չունեցող հավելվածի անվան տակ
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որը շահագործում է ChatGPT չաթ-բոտի աճող ժողովրդականությունը: Խարդախները սոցիալական ցանցերում խմբեր են ստեղծում, որոնք բավականին համոզիչ կերպով նմանակում են եթե ոչ բոտը ստեղծող OpenAI ընկերության պաշտոնական օգտահաշիվները, ապա առնվազն էնտուզիաստների համայնքների էջերը։