Երկրաշարժից տուժած Մալաթիայի հայերն ստիպված արտագաղթում են․ թուրքական մամուլ
Բայիղիթը նշել է, որ երկրաշարժից հետո Մալաթիայի հայ և ասորի բնակիչներն իրենց ընտանիքների անդամներին այլ վայրեր են ուղարկել։ Նրանք հիմնականում օթևանել են Մալաթիայից դուրս ապրող ազգականների տներում։ Նա նաև հավելել է՝ որևէ գաղափար չունի այն մասին, թե արդյոք նրանք հնարավորություն կունենան վերստին բնակվելու Մալաթիայում, քանի որ իրենց տների մեծ մասը քանդվել է, իսկ չքանդվածներն էլ այնքան մեծ վնաս են կրել, որ ուղղակի անհնարին է դարձել այնտեղ ապրել։