Մանե Թանդիլյան․ «Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»
0
Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։