Հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնաբանում է
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանում է հետևյալ հարցին․ «Սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ»: Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում: Համաճարակային …