2023թ. տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 2001 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է արձանագրել
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցը։ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։