Նա կարող է գրել Ռեալի պատմությունը․ Անչելոտին՝ Վինիսիուսի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր կարծիքն է հայտնել թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի մասին, ինչպես նաև որոշել է չմեկնաբանել մրցավարների հետ ունեցած կոնֆլիկտները։
«Վինիսիուսի կոնֆլի՞կտը մրցավարների հետ։ Ես գոհ եմ նրա առաջընթացից և շատ չեմ կենտրոնանում դրա վրա: Վերջին խաղում նա օրինակելի էր։ Բայց ես կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ նա ցույց է տալիս խաղադաշտում, և դա լավագույն բանն է, որ նա անում է:
Նա ճիշտ ուղու վրա է, առաջիկա տարիներին Մադրիդի «Ռեալի» պատմությունը գրելու համար, ինչպես դա արել են Մոդրիչը, Կրոսը, Բենզեման, Կազեմիրոն… Այս ամբողջ խումբը ֆանտաստիկ էր, հատկապես Չեմպիոնների լիգայում»,-իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «սերուցքայինների» պաշտոնական կայքը։