Մոդրիչը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ խաղացել է նույն թիմում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ խաղացել է նույն թիմում։
Խորվաթ ֆուտբոլիստը նշել է «արքայական ակումբի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, ում հետ Մոդրիչը միասին խաղացել է 2012-ից 2018 թվականներին։
«Լավագույն ֆուտբոլի՞ստը, ում հետ երբևէ խաղացել եմ նույն թիմում: Կրիշտիանու Ռոնալդուն, իհարկե.․․․
Ի՞նչն է ինձ ամենաշատը տպավորել նրա մեջ: Նրա աշխատանքային էթիկան. նա միշտ ավելին է ուզում: Կրիշտիանուն երբեք գոհ չէ նրանից, ինչ արդեն ունի։ Դա զարմանալի է»,- ասել է Մոդրիչը Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում։