Սարհատ Պետրոսյան. «Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ»
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկարում Երեւանում կառուցվող 35 եւ 39 հարկանի շենքերի գովազդն է, իսկ մյուսում Հայաստանում գործող շինարարական նորմերից քաղվածք, որում նշված է առավելագույն թույլատրելի հարկայնությունը. կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ… Երեւանում հատկապես վերջին 2-3 …