Վայոց ձորի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարտի 14-ին այցելեց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին: Մարզպետին ուղեկցում էին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը: Արարատ Գրիգորյանը եղավ Նորայր Սողոմոնյանի անվան տուն թանգարանում: Մարզպետը ծաղիկներ նվիրեց Նորայրի մայրիկին, շրջեց թանգարանում, որտեղ ցուցադրված է Նորայրի նկարները, ձեռքի աշխատանքներն …