«Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք Ստամբուլ, իսկ գյուղում մնացած մարդիկ ապաստանում են վրաններում»
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են: