Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին. «Համախմբում»
ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին այսօր բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։ …