Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ խորհրդարան կգան Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Երեքշաբթի՝ մարտի 21-ից, խորհրդարանում սկսվում է հերթական նստաշրջանը: Նստաշրջանում նախատեսված է, որ վարչապետը կներկայացնի կառավարության ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց, իսկ նախարարները՝ յուրաքանչյուրն իր ղեկավարած ոլորտի ծրագրերի կատարողականը:
Փաշինյանն ու նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին: Այսպիսով, բացի չորեքշաբթի օրը նախատեսված ԱԺ-ի հետ հարցուպատասխանից, երեքշաբթի եւս վարչապետը կգա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները եւս մասնակցելու են ԱԺ նիստերին, բացառությամբ չորեքշաբթի օրը նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանից»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։