Կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական հաստատության ներքին կյանքին․ «168 ժամ»
0
Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։ Բայց այդ պայքարում նրանք մեծ հաշվով միայնակ են և չեն ստանում ոչ միայն հանրության լայն շերտերի, այլ անգամ գործընկերների՝ այլ բուհերի դասախոսների և ուսանողների աջակցությունը։