Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Անն Լույոյի հետ քննարկել են քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Մանե …