ՀՀ իշխանությունների խղճին ենք թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը. Զախարովա
«Ռուսական կողմի պարտավորությունները ֆիքսված և գրված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ն, և մեկնաբանելով հայտարարությունը, թե ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: