«Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից պետք չէ փոփոխություններ ակնկալել. Ադրբեջանի ռազմական տեխնիկայի շարժը պարբերաբար արվող գործընթաց է». Կովկասագետ
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովը պատասխանելով մեր հարցին՝ նշեց, որ ձևաչափը, որն Ադրբեջանի ղեկավարությունն առաջարկում է, Արցախի համար միանգամայն անընդունելի է, քանի որ նրա առաջարկած ձևաչափում պետք է, նրանց ասած՝ «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ հաջորդ հանդիպումը կայանա Բաքվում։