Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2023

Ներկայանալի շոու է սպասվում, մասնագետների կարծիքով՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ նմանը չի եղել. Արայիկ Հարությունյան

0

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որպես բանախոս, այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Ասուլիսի մյուս բանախոսներն էին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է այս կարևոր մարզական միջոցառումը մեր երկրում առաջին անգամ հյուրընկալելու առթիվ և նշել, որ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությանը, որը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային, ըստ նախնական ցանկի, կմասնակցի 500 մարզիկ՝ 40 երկրից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում նման մասշտաբի առաջնության անցկացումը նախևառաջ ունի մարզական նշանակություն, ապա այն ընդգծում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը, ինչն էլ կխթանի ոլորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատասխանատու բոլոր օղակների կողմից արվում է առավելագույնը՝ բարձր նշաձող ապահովելու համար, և այս համատեքստում հիշատակելի է նախորդ տարի Հայաստանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Գեղեցիկ, դիտարժան և ներկայանալի շոու է սպասվում, ինչը, մասնագետների կարծիքով, ծանրամարտի Եվրոպայի  առաջնությունների պատմության մեջ չի եղել: Հայաստանը ներկայանալու է ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն: Ակնկալում ենք, որ մեր հյուրերն առավելագույն բավականություն ստանան իրենց ներկայությունից ՀՀ-ում, Երևան քաղաքում և մրցաշարի ընթացքում», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նա ներկաներին հրավիրել է մասնակցելու առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում և կոչ է արել մեր հանրությանը՝ ակտիվ խրախուսել հայ մարզիկներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է այս տարի նախատեսվող մարզական մյուս միջոցառումներին ևս՝ այդ շարքում նշելով օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերը և Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը:

Հաջորդիվ բանախոսները պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Արայիկ Հարությունյանը նաև շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և ստեղծված պայմաններին:

 





Губернаторы России
Москва

Собянин поздравил всех социальных работников с профессиональным праздником





Москва

РОСГВАРДЕЙЦЫ ЗАДЕРЖАЛИ МУЖЧИНУ С ПОДДЕЛЬНЫМИ ДОКУМЕНТАМИ В МОСКВЕ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва — мировой лидер по динамике развития транспортной инфраструктуры



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Денис Мацуев

В Екатеринбурге открылся фестиваль «Денис Мацуев представляет…»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Евро-Футбол.Ру": ЦСКА хочет подписать игрока "Локомотива" Жемалетдинова

В Москве 14-летний мальчик ранил ножом 16-летнего юношу на футбольном поле

Уверенная победа россиян на турнире ONE FRIDAY FIGHTS 66


Ролан Гаррос

Андреева рассказала о своих планах на предстоящий матч с Соболенко во Франции



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

"Евро-Футбол.Ру": ЦСКА хочет подписать игрока "Локомотива" Жемалетдинова



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России