Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Հնդկաստանում հնչեցրել է հայ հեղինակների գործերն ու խոսել Հայաստանի մասին
«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը օրերս մենահամերգով է հանդես եկել Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում՝ հնդիկ երաժիշտների նվագակցությամբ՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու մշակումներ: