Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2023

ՍԴ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը չի քննի

0
ՍԴ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը չի քննի

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը չի քննի․ իշխանական պատգամավորները այսօր չմասնակցեցին այս հարցով բարձրագույն ատյան դիմելու քվեարկությանը։

Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ էական որևէ խախտում դատավորը թույլ չի տվել:

«Էական խախտում չկա և դրա հիմքով է, որ մենք չենք մասնակցելու այդ քվեարկությանը: Եթե լիներ էական խախտում, մենք ինքներս շահագրգիռ կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու, և մեր մասնակցությունն ակտիվորեն քննարկմանը այն մասին է, որ մենք չենք ցանկանում որևէ բան կոծկել և այլն», - նշեց Կոնջորյանը:

Իշխող մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ պնդեց, թե հարցը պետք է ոչ թե որպես միտումնավոր խախտում, այլ՝ տեխնիկական խնդիր դիտարկել:

«Ընդամենը կարելի է դա դիտարկել որպես տեխնիկական խնդիր, և իսկապես դա տեխնիկական խնդիր է, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ բավականին հաճախ լինում են նաև մեր պրակտիկայում, որ ինչ-որ մի բան մոռանում ենք կամ ինչ-որ մի բան ուշացնում ենք», - ասաց Բագրատյանը:

Նախագծի հեղինակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ ստացվում է, ըստ իշխանության, խնդիր, այդուամենայնիվ, կա, ուղղակի էական չէ կամ տեխնիկական է։

«Փաստացի իշխող ուժն ընդունում է, որ սխալ կա, բայց հրաժարվում է քվեարկությունից», - պնդեց Մինասյանը` հավելելով, - «չի կարելի օրինականությունն ուղղակի ոտնատակ տալ, դա երկակի ստանդարտի կիրառում է նշանակում»:

Հարցն օրակարգ մտավ ամիսներ առաջ, երբ մի խումբ փաստաբաններ հայտարարեցին, թե Սեդա Սաֆարյանը 2022-ի դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո զբաղվել է փաստաբանությամբ՝ միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Բացի այդ, դատավոր ընտրվելուց հետո ավելի քան մեկ ամիս՝ մինչև հունվարի 27-ը պետական ռեգիստրում ունեցել է անհատ ձեռնարկատերի կարգավիճակ։

Ընդդիմադիր պատգամավոր Մինասյանը պնդում էր՝ ձեռնարկատեր լինելը հիմք է դատավորին պաշտոնից ազատելու համար։ Բայց դրա համար խորհրդարանն այսօր պետք է նախագծին հավանություն տար։

«Ազգային ժողովն ունի Սահմանադրությամբ նախատեսված պարտականություն, լիազորություն, այսպիսի հարցերում ինքն է իրավասու սուբյեկտը, որպեսզի դիմի Սահմանադրական դատարանին՝ ստանալու համար համապատասխան իրավական գնահատական», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Իշխանական պատգամավորները առաջարկում էին փաստեր բերել, թե արդյո՞ք անհատ ձեռնարկատերի կարգավիճակում Սաֆարյանը շահույթ է ստացել։ Մինասյանն էլ հակադարձում էր՝ դա հենց Սահմանադրական դատարանը պետք է քննի, ինչո՞ւ չդիմել. - «Այստեղ հիմքն այնքան ակնհայտ է, այնքան ցայտուն ու ցցուն է, որ պարզապես անհնար է այս հիմքն անտեսելը»:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար ընդդիմության հարցադրումներն ու փաստարկները համոզիչ չէին։ Բուն թեման թողած՝ իշխանականները պարբերաբար խոսում էին «Հայաստան» խմբակցության առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարված անօրինականությունների մասին, հիշեցնում, որ Սեդա Սաֆարյանը տուժողների պաշտպանն էր Մարտի 1-ի գործով, և արդարացվեց, երբ բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։

«Այդպես էլ մեր հասարակության համար պարզ չդարձավ, թե խնդիրն ինչումն է, ես էլ իմ ելույթում ասացի, որ խնդիրը Սեդա Սաֆարյանն է, որովհետև Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ իրենց բերած փաստարկները Սաֆարյանի անցած ճանապարհի հետ կապ չունեն. - «Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ուղղակի փորձ է արվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը պահել որպես սահմանադրական դատարան: Ինքն է ընկել իր հետևից: Այստեղ հարց չքննարկվեց՝ ինչի՞ է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել վարորդ»:

Սեդա Սաֆարյանը չի հերքում, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո միջնորդություն է ներկայացրել որպես փաստաբան, պնդում է՝ դա հին բողոքի շարունակությունն է եղել, որը գրել էր դեռ փաստաբան եղած ժամանակ։ Անհատ ձեռնարկատիրոջ վկայականն էլ, ճիշտ է, հունվարի 27-ին է չեղարկվել, սակայն ինքը մինչ այդ արդեն ՊԵԿ էր դիմել և դադարեցրել հարկ վճարողի գործունեությունը։ Պնդումները, թե ինքը խախտումներ է թույլ տվել, չի ընդունում։

Թեև այս հարցով Սահմանադրական դիմելու խորհրդարանական նախագիծն այսօր չընդունվեց, սակայն բարձր դատարանը փաստաբանությամբ զբաղվելու թեմային կարող է անդրադառնալ, եթե լինի Սահմանադրականի առնվազն երեք դատավորի դիմում։ Այս դեպքում դատավորի պաշտոնանկության հարց չի կարող դրվել․ խախտում գտնելու դեպքում դատավորը կստանա նկատողություն՝ շարունակելով իր գործունեությունը։

Բարձր դատարանից դեռ չեն արձագանքում՝ պատրաստվո՞ւմ են այս հարցով նիստ հրավիրել, թե՝ ոչ։





Губернаторы России
Москва

Собянин: В Москве открылись новые выездные площадки для регистрации брака





Москва

В столице Туркменистана - Ашхабаде открыли памятник легендарному армянскому поэту и композитору Саят-Нове


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Москва увеличивает объемы специализированной медицинской помощи



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

Бывшая пассия Тимати рассказала о замершей беременности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Разгром в Москве и драма в Сочи: «Динамо» без труда сохранило лидерство, но «Краснодар» остался в гонке за золото РПЛ

В столице Туркменистана - Ашхабаде открыли памятник легендарному армянскому поэту и композитору Саят-Нове

Вау-эффект. Как будут выглядеть четыре стадиона Москвы после реконструкции


Новак Джокович

Джокович выступит на турнире АТР по уайлд-кард в третий раз в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru


Желдорреммаш

На Улан-Удэнском ЛВРЗ запустили новый профориентационный проект



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России