Էրդողանն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում ակնկալում է հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
«Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ես նախատեսում եմ ևս մի զրույց ունենալ պարոն Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ իրենք Պուտինի հետ ակտիվ քննարկել են «հացահատիկի» գործարքի կյանքի կոչումը և ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ռուսական հացահատիկը թուրքական գործարաններում վերամշակելու և աֆրիկյան աղքատ երկրներ ուղարկելու հնարավորությունը։