Թալիշում Ալևի հայտարարությունն այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ դժվար է որակել․ Փաշինյան
Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման100-րդ օրը Ադրբեջանը 13-րդ անգամ անջատեց Արցախ գազամատակարարումը, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»
44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված Թալիշ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները Ադրբեջանը քանդում է և փոխարենը կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ, նաև ասաց Փաշինյանը՝ տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց որակելով։
Սրանով Ադրբեջանի ղեկավարաությունը ցույց է տալիս «ինտեգրացիայի» իր մոդելը՝ նկատեց վարչապետը՝ շեշտելով նաև՝ Բաքուն հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է հայերեն արձանագրությունները և հարցը համարում լուծված։
Գործադիրի ղեկավարը Բաքվի այս գործողություններն ապօրինի որակեց՝ շեշտելով՝ դրանք հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին։
«Հիշեցնեմ՝ 7-րդ կետում ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փխստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։ Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով», - ասաց գործադիրի ղեկավարը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս՝ հավելելով, թե միայն այս դեպքում հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։
Փաշինյանն Ալևի այս հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ակտ որակեց, ինչպես նաև բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում։
Վարչապետի հիշեցրեց Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։