Հայաստան-Թուրքիա՝ 1-0, մեր հավաքականը արագ գոլ է խփում
Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում:
Խաղի արդեն 10-րդ րոպեին մեր ընտրանու հիանալի հակագրոհի արդյունքում Կամո Հովհաննիսյանն աջ եզրում ստացավ գնդակն ու այն փոխանցեց կենտրոն, Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Օզան Քաբակը գրավեց սեփական դարպասը: