Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2023

Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և չսպասարկեն հայկական շահերը․ Թևան Պողոսյան․ «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:

Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փարուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլ յացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլ յատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Իսկ իրականում իրենք հետևողականորեն ոչ թե հայկական շահերն են առաջ տանում, այլ հանուն մեկ նպատակի՝ իրավիճակային ինչ-որ բաներ են ասում: Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է: Խնդիրը սա է, այլ ոչ թե այն, թե իբր իրենք հատուկ քաղաքականություն են վարում: Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և, ցավոք, չսպասարկեն հայկական շահերը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:

Այն, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են հատկապես «ինքնորոշում» բառից, մինչդեռ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել էին Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թ. Պողոսյանը նկատեց. «Մինչև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունը, եթե խոսում են այն մասին, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է առնվազն առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական պարտավորություններով: Իսկ դրանց մեջ մտնում է ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ Գերագույն խորհրդի որոշումները և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադրում են ՀՀ-ին լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով թշնամու օրակարգերին ու դրանից բխող վտանգներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ իմաստով մեր թշնամին շատ ավելի «ազնիվ» է մեզ հետ: «Մարդն ասել է՝ Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու են: Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանն էր ասել՝ «գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Երբ այդքանը գիտեն, ու թշնամին հետևողական համակարգված իր աշխատանքն է առաջ տանում, պարզ չի՞, թե այս վարած քաղաքականությունն ուր է տանելու: Թշնամին շարունակելու է իր այդ աշխատանքը, ուշադրություն չի դարձնելու, թե ինչ ես խոսում կամ ինչ ես անում և օգտվելու է բոլոր հնարավորություններից: Այսպես ասած, սատանայական շղթայի դադարեցման միակ հնարավորությունը թշնամուն իրեն հասու մեկ լեզվով բացատրելն է, որ այլևս հայ ազգը չի պատրաստվում սպասարկել իրենց շահը: Խոսքն ուժի լեզվի մասին է, որով և պետք է ստանա այդ պատասխանը, որից հետո կհասկանան, որ այլևս իրենց շահերը սպասարկող հայ ազգ չկա»,-ընդգծեց Թ. Պողոսյանը՝ շեշտելով նշվածի համար հայ ազգի միասնության անհրաժեշտության մասին:

Իսկ նպատակը, նրա խոսքով, գործող իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումը կազմակերպելը պետք է լինի: Անդրադառնալով վերոնշյալ վտանգներից բխող պայքարի բացակայությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե լինի գիտակցում, որ մենք ունենք հայրենիք, մեր բոլոր նահատակների առջև հայրենիքը վերականգնելու պարտք, ազգային միասնության ոգին կարթնանա: Ամեն մարդ ինքն անձամբ պետք է այդ գիտակցությանը գա: Եթե սիրում ես երեխաներիդ, թոռներիդ, ծոռներիդ, կոռներիդ և ցանկանում ես, որ նրանք Հայաստանում ապրեն, ապա պետք է հասկանալ, որ պայքարի ժամը հենց այսօր է: Բացի այդ, արժեքային դաշտի փոփոխություն պետք է տեղի ունենա, հայրենիքը, հոգևորը մեր մեջ նորից պետք է վերածնունդ ապրեն:

Այդ հույսով եմ ապրում, բայց դժվարանում եմ նշվածին հասնելու որևէ բաղադրատոմս առաջարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անհատապես իր ընկալումների մեջ պետք է գա ու գիտակցված հասնի այդ ամենին, այլ պարագայում թշնամին կհասնի իր նպատակներին: Այստեղ արդեն ընտրության հարց է, ի՞նչն ես ընտրելու, երբ նաև ժամանակ շահելու հնարավորություն չկա: Այստեղ է, որ գիտակից մարդիկ պետք է իրենց բաժինը բերեն՝ առաջնորդվելով ազգային հերոս Մոնթեի պատգամով՝ «եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ ազգային նպատակն ու երազանքը պետք է վերականգնվեն, այն է՝ Արցախը հայկական ենք պահելու»:

Իսկ ազգային միասնականության համար, Թ. Պողոսյանի խոսքով, առնվազն պետք է կարողանալ իրար կողք կանգնել, սերը վերականգնել կողքի հայի հանդեպ, որովհետև առանց դրա նույնպես ոչինչ չի ստացվելու: «Ցավոք, մեզ այսօր բաժան-բաժան են արել: Մեզ բաժանել են «սև ու սպիտակների», այլ տարբեր տեսակների, ու այնքան, որ հայը հային կարող է խորապես վիրավորել՝ չգիտակցելով, որ թշնամին է իրեն սպանել, որ թշնամին է իրեն սպանողը: Հուսամ, որ մեր հավատքն ու սերը կվերականգնվի, և կկարողանանք մեր առջև առկա պարտականությունները կատարել՝ չասելով, թե կյանքը մի անգամ է տրված, ու, այսպես թե այնպես, պետք է ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում, բայց պատվով ապրելն ավելի կարևոր է, քան անպատիվ ապրելը: Մի հարցում կարող են համոզված լինել. եթե փաստագրական ամեն ինչը հաշվի չառնելով՝ ինքնակամ և գիտակցված հիմա ոչինչ չհասկանանք, այնպես չէ, որ 1915 թվականի կրկնությունն անհնարին է լինելու, ինչից հետո, երևի, արդեն անիմաստ է լինելու գիտակցել, թե ինչ է հայրենիքը»,-եզրափակեց Թ. Պողոսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин: Общегородской школьный выпускной пройдет в Москве 28 июня





Москва

Финансовый эксперт Светлана Петрова: как совместить бизнес и семью


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: С начала года в Москве ввели в эксплуатацию восемь спортивных объектов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

Встреча, посвященная творчеству Булата Окуджавы, пройдет 9 июня в Доме творчества «Переделкино»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Открытый чемпионат по мажореткам «Парад Московии» прошел в Истре

На Играх стран БРИКС выступят выпускники амурских спортшкол

Прославленный вратарь Икер Касильяс присоединился к кампании Hisense «Ставшие легендой» в поддержку УЕФА ЕВРО 2024™


Ролан Гаррос

Испанец Алькарас выиграл Открытый чемпионат Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России