Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից. հայտարարություն
2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: …