Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
0
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։