Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
![Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ](https://gdb.rferl.org/19b52c83-565e-4ecb-b659-e9c64b7f66f8_cx0_cy17_cw82_w800_h450.jpg)
Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Ռուսական զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում։ Ամենօրյա ամփոփագրում ասված է՝ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
ՌԴ ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը։
Նախորդ օրերին ևս խաղաղապահները հրադադարի խախտումներ էին արձանագրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։