Ալ Հիլալը Մեսսիին ֆանտաստիկ առաջարկ է արել․ Ռոմանո
Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումար վաստակել։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ի հարձակվողին տարեկան ավելի քան 400 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է ուղարկել:
Ինքը՝ խաղացողը, մտադիր է մնալ Եվրոպայում, սա նրա առաջնահերթությունն է։ Միաժամանակ նա համաձայն չէ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգմանը, քանի որ որոշակի մարզական երաշխիքներ է պահանջում։
«Բարսելոնան» էլ իր հերթին հետաքրքրված է արգենտինացու վերադարձով, սակայն սպասում է ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյի իրավիճակի կարգավորմանը: