Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2023

Եթե ՀՀ դեսպանատունն անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, դա հեշտությամբ կարող էր ստուգել․ դեսպան Մակունցի այս քայլը չի կարելի պատահականություն համարել․ ՀՅԴ ԱԱԿԿ

0

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքական ներկայացուցիչները եւ «Ասպարեզ» թերթն ապատեղեկատվություն են տարածում Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր  դեսպան Լիլիթ Մակունցը, համաձայան «Ասպարեզ» թերթի ապրիլի 1-ի հաղորդագրության, հանդիպում է ունեցել ծանրակշիռ կուսակցական հանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերից արտաքսված եւ հեռացված անձերից բաղկացած խմբակի՝ ինքնահռչակ «ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի» երեք անձանց հետ։ Նմանատիպ հանդիպում էր կայացել նաեւ ինքնակոչ խմբակի հետ նաեւ ՀՀ Լոս Անջելեսի հյուպատոսական անձնակազմի հետ մարտի 21-ին։

Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի մասնակցությունը վերոնշյալ զույգ հանդիպումներին՝ հայտարարում ենք․

Ա․ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին Ընդհանուր Ժողովը 2022 թվականի մարտի 8-ի հայտարարությամբ հստակ հաստատել է, թե Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանում ո՛վ է գործող միակ դաշնակցական մարմինը, որը հանդիսանում է ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեն։

Բ․ Եթե ՀՀ դեսպանատունն իրապես անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, որն ինքնին լուջ մտահոգություն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտությամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարության միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցված, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից կամ Երեւանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից։

Գ․ Ինչպես ՀՅԴ Սփյուռքի բոլոր մարմինները՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերկայի Կենտրոնական կոմիտեն եւս միշտ հարգանքի եւ պաշտոնականության որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչությունների հետ․ վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանության եւ պետության մինջեւ զանազանության խորը գիտակցությունից։ Իսկ ՀՀ դեսպանատունը, անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցության եւ մինչեւ իսկ քաղաքավարության բոլոր սահմանները, իր պաշտոնական էջում ՀՅԴ-ի հետ ոչ մի  առնչություն չունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրեւ Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ։

Դ․ Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել կամ տեղեկատվության պակասի վերագրել։ Այս բացահայտորեն գիտակցված նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ապատեղեկատվություն եւ շփոթ տարածել համայն հայության շարքերում մինչեւ Հայաստան, որտեղ ՀՀ իշխանությւոնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմությանը՝ երկիրը նոր զիջումների պատրաստելու համար։ Սա անընդունելի եւ կոպիտ միջամտություն է Սփյուռքի ներքին հարցերին եւ բացահայտում է, թե Դաշնակցությանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակն ի սկզբանե որ քաղաքական ուղղությամբ են փորձել առաջնորդել իրենց խաբված ու մոլորված փոքրաթիվ հետեւորդներին։

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին հեռու մնալ Սփյուռքի ներքին կյանքում անօրինություններ մտցնելուց եւ փորձ անել քաղաքական հասունության որոշ մակարդակ դրսեւորել։ Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, ոչպեսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին եւ համախմբվեն ՀՅԴ-ի շուրջ՝ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախությանը, արցախահայության ապահովությանն ու անվտանգությանը»։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Хирург Володченков: у певицы Агузаровой не видит глаз из-за неудачной пластики




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России