Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու մասին
ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: Նա հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ինքը բավարարված է Հայաստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու պահպանվող շահագրգռվածությամբ: «Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները …