Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
0
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում: «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ