«Դուք բոլորդ տեսաք ինչ խորհրդարանականների հետ գործ ունենք, անցեք գործի, ինչպես դուք բերել եք, այնպես էլ դուք պիտի տանեք». Թագուհի Թովմասյան
«Բոլոր կողմերից գոռում էին, բղավում էին՝ ՔՊ նիստում նպատակաուղղված, պլանավորված որոշումը կայացրած: Եկել էին 2 նպատակով՝ այնպես անել, որ ես սխալ թույլ տամ ու իմ պաշտոնավարման հարցը դնեն հենց տեղում եւ երկրորդ՝ նրանք խնդիր էին դրել այնպես անեն, որ ընդդիմության միասնական թեկնածուն, որը հավակնում էր դառնալ օմբուդսմեն, իսկ քվեարկությունը պատգամավորների խղճով եւ համոզմունքով պետք է տեղի ունենար, այլ ոչ թե որեւէ չաթում կայացված որոշումը փոխանցելով կառավարության կողմից: