Ներքին Չարբախում բախվել են BMW-ն ու Niva-ն, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 6-ն, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:30-ի սահմաններում Ներքին Չարբախ 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Գրիգոր Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Սենիկ Կարապետյանի վարած ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
Niva-ն կողաշրջվել է, իսկ Niva-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: