Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա է ախտորոշվել. իտալական ԶԼՄ-ներ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա է ախտորոշվել. ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին հայտնել են իտալական լրատվամիջոցները:
Չորեքշաբթի 86-ամյա Բեռլուսկոնին ընդունվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, որտեղ նա բուժվում է սրտաբանական բաժանմունքում։
Corriere della Sera-ն հաղորդում է, որ մեդիա մագնատի մոտ ախտորոշվել է լեյկեմիա, մինչդեռ Ansa News-ը հայտնում է, որ նա բուժվում է «արյան լուրջ հիվանդության» և հարակից սրտանոթային խնդիրների պատճառով:
Հիվանդանոցի աղբյուրները Rai News-ին հայտնել են, որ Բեռլուսկոնին «հանգիստ գիշեր է անցկացրել», սակայն չի ակնկալում, որ պաշտոնական հայտարարություն կլինի իր առողջության մասին:
Բեռլուսկոնիի ընտանիքի անդամները նրան այցելել են հիվանդանոցում:
Բեռլուսկոնին, որը ղեկավարել է Իտալիայի երեք կառավարությունները 1994 թվականի սկզբից մինչև 2011 թվականը, վերջին տարիներին առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: