Ինչպես պատրաստել շատ համեղ և Զատիկի համար նախատեսված կուլիչ
1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում: Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը: Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ: Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը: Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում: