Բենզեման կարող է սեփական ակադեմիա հիմնել Սաուդյան Արաբիայում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է սեփական ակադեմիա հիմնել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ սա այս երկրի ակումբներից մեկի կողմից առաջարկվող բազմամիլիոնանոց պայմանագրի պայմաններից մեկն է։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին ֆրանսիացին կարող է դառնալ ազատ գործակալ։ Ինքը՝ Բենզեման, ցանկանում է «Ռեալում» մնալ առնվազն մեկ մրցաշրջան։
35-ամյա ֆրանսիացին չի պատրաստվում հաջորդ ամառ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։