Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը
Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: