Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հանկարծամահ է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վ. Բարսեղյանն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
The post Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հանկարծամահ է եղել appeared first on ԳԱԼԱ.